211652_close_icon
views-count2800 դիտում article-date 15:41 04-07-2015

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Օբամային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշվում է, որ չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, ռուս-ամերիկյան հարաբերությունները մնում են աշխարհում անվտանգության ու կայունության ապահովման կարևորագույն գործոնը: «Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ իրավահավասար և փոխադարձ շահերի հարգանքի հիմքում երկխոսության ծավալմամբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կկարողանան գտնել միջազգային ամենաբարդ խնդիրների լուծումը, ինչպես նաև դիմակայել գլոբալմարտահրավերներին ու սպառնալիքներին»,-ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր