211652_close_icon
views-count3166 դիտում article-date 16:03 04-07-2015

Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ՝ անապահով ընտանիքին. լուսանկարներ

Անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը բարի ավանդույթ է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրերում։ Հերթական օգնությունը հուլիսի 4-ին հասցեագրված էր Մասիսում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքին։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երկու մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Գոհարիկը և 6-ամյա Հովիկը, 60-ն անց տատիկի խնամքի ներքո են։ Երեխաների հայրը հաշմանդամ է և այցելության պահին գտնվում էր հիվանդանոցում։ Ընտանիքի միակ կերակրողը տատն է, ով փորձում է կանաչի հավաքելով և վաճառելով, հարևանների տները մաքրելով կերակրել երեխաներին: Ապրում են փոքրիկ սենյակում, չունեն տարրական կոմունալ հարմարություններ: Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ նման այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Հովհաննիսյանների ընտանիքին ցուցաբերվել է աջակցություն` սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների և գրենական պիտույքների տեսքով։ Փոքրիկների համար տարել էին նաև խաղալիքներ: Արմինե Բարսեղյանը հույս հայտնեց, որ իրենց աջակցության շնորհիվ գոնե 6 ամիս չորսհոգանոց այս ընտանիքը սննդի կարիք չի ունենա։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր