211652_close_icon
views-count24509 դիտում article-date 21:39 03-07-2015

Սուրիկ Խաչատրյանի մահափորձով ձերբակալվածներից մեկը նախկին ֆուտբոլիստ է՞

Ինչպես տեղեկացրել է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]–ը, այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58676/]ձերբակալվել են[/url] ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]–ի տեղեկություններով, ձերբակալվածներից Վիտալի Մինասյանը մարզում ճանաչված ֆուտբոլիստ է եղել, 1990-ականների կեսերին Գորիսի «Զանգեզուր» թիմի կազմում հանդես է եկել Հայաստանի բարձրագույն առաջնությունում:

Նմանատիպ նյութեր