211652_close_icon
views-count1397 դիտում article-date 16:37 03-07-2015

Աշխատանքային խորհրդակցություն` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում

Հուլիսի 3-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի և դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման և ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման և բազմաթիվ այլ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման և անցկացման հարցերով զբաղվող հանձնաժողովների պատասխանատուները զեկուցել են կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև մատնանշել առկա խնդիրները: Իշխան Զաքարյանը հանձնարարականներ է տվել ձևավորված հանձնաժողովների պատասխանատուներին՝ եղած խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր