211652_close_icon
views-count2917 դիտում article-date 15:52 03-07-2015

Հրաշքով փրկված երեխան, որին օգնել էր Կրիշտիանու Ռոնալդուն, պայմանագիր է կնքել «Սպորտինգի» հետ

Հուլիսի 1-ին Լիսաբոնի «Սպորտինգը» պայմանագիր է կնքել 17-ամյա ինդոնեզիացի Մարտունիսի հետ, որը 2004 թվականի հայտնի ցունամիից հետո հրաշքով էր ողջ մնացել: 1 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի աղետը մոտ 230 հազար կյանք խլեց: Աղետից 21 օր անց փրկարարները գտել են Մարտունիսին, որի հագին այդ պահին պորտուգալացի ֆուտբոլիստ Ռուի Կոշտայի նկարով վերնաշապիկն է եղել: Այդ մասին իմանալով, պորտուգալացի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն տարիներ շարունակ տղային աջակցություն է ցուցաբերել, իսկ 2014 թվականին, Մարտունիսի 16-ամյակին, նրա համար նոր բնակարան է գնել: Այժմ պատանու երազանքը կատարվել է. նա խաղալու է «Սպորտինգում», որտեղ ժամանակին խաղացել է հենց իր կուռքը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր