211652_close_icon
views-count24133 դիտում article-date 12:34 03-07-2015

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու կոմբայնը. BMW-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Նոր Կեսարիա-Արաքս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 47-ամյա Ռուստամ Երանոսյանի վարած BMW մակնիշի 34 CP 169 համարանիշի և նույն մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ Մաթևոս Մաթևոսյանի վարած «Այվա» մակնիշի 51 15 ՏԼ համարանիշի կոմբայնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննիչ Դ. Ղահրամանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր