211652_close_icon
views-count44478 դիտում article-date 13:13 28-06-2015

Նոր մանրամասներ` երեկ Սեւանի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ծովագյուղցի 2 երիտասարդների մահվան մեղավոր «Mercedes»-ի վարորդը հայտնաբերվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է երեկ՝ հունիսի 27-ին, Երեւան-Իջեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով: Պարզվել է, որ մահացածները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ, 27-ամյա Հարություն Հովիկի Պետրոսյանն էր, ով, ըստ տեղեկությունների, եղել է ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ նրա ուղեւորը եղել է համագյուղացի, 24-ամյա Արամ Արմենակի Պետրոսյանը: Նրանք հորեղբոր տղաներ են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի եւ Սեւանի քննչական բաժնի քննիչները Գեղարքունի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ կատարված բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով Սեւանի ոստիկանություն է ներկայացել Երեւան քաղաքի Կողբ փողոցի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Պետրոսյանը, ով աշխատում է «Արթուր ԲԱՍՍ» տուրիստական գործակալությունում` որպես վարորդ: Ի դեպ, էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե մահացածները հարազատ եղբայրներ են, սակայն, ինչպես վերը նշեցինք, նրանք հորեղբոր որդիներ են, որոնցից մեկի՝ ծնունդն է եղել վթարի օրը, իսկ մյուսի է՝լ հոր տարին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/27/57922/]ավելի վաղ [/url]վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 27-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենային: Հարվածի արդյունքւմ «24»-ն ամբողջովին ճզմվել էր և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր