211652_close_icon
views-count4682 դիտում article-date 14:05 05-06-2015

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Արթուր Սաքունցին առաջարկում է ուսումնասիրել բռնաբարության նշանակությունը եւ թե ինչ իմաստ է այն պարունակում ու հորդորում…

Արթուր Սաքունցը մինչեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը թող ուսումնասիրեր, թե բռնաբարությունը ինչ է նշանակում եւ ինչ իմաստներ է իր մեջ պարունակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ արձագանքելով Արթուր Սաքունցի կողմից իր դեմ դատախազությանը ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը: «Ես համոզված եմ, որ այդ բառը ինքը իր լեքսիկոնում շատ է օգտագործում եւ անգամ տանը: Հիմա դա Սաքունց ա կամ չգիտեմ ինչ ա, բռնել ա, թող իրա դիմացից գնա ու մինչեւ վերջ տեր կանգնի: Անձամբ Սաքունցը բռնաբարելը ոնց ուզում ա, թող տենց էլ հասկանա: Ըտենցները նախ եւ առաջ թող իրենց տներին տեր կանգնեն: Դատախազն էլ թող որոշի անելիքը»,- ասաց Առաքել Մովսիսյանը: Նա նաեւ հերթական անգամ հորդորեց բանակի անվան հետ չխաղալ եւ ավելացրեց. «Մեր բանակից լափերդ հեռու պահեք»: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի` Շմայսի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր. «Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»:

Նմանատիպ նյութեր