211652_close_icon
views-count46352 դիտում article-date 09:36 02-06-2015

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ն ու Renault-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր. բժիշկները պայքարում են 2-ի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 33-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 23 ՍՏ 344 համարանիշի և 62-ամյա Վալերի Մնացականյանի վարած Renault մակնիշի Լ 3121 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանն ու կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու Renault-ի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 15 փրկարարական ջոկատը: Մինչ հրշեջների ժամանումը՝ Renault մակնիշի ավտոմեքենան դարձի են բերել և միջից դուրս բերել Ս. Խաչատրյանին և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Արդեն ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ նոր միայն կարողացել են Renault-ի վարորդին ու մյուս ուղևորուհուն դուրս բերել մեքենայից: Հիվանդանոցում Ս. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Վ. Մնացականյանն ու Ա. Ալեքյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Օպերատիվորեն են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ և 8-րդ դասակների ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր