79255 դիտում
17:27 18-07-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել են Ford Transit-ն ու ավտոբուսը և կայանված 2 ավտոմեքենա․ վիրավորին Ford-ից դուրս են բերել քաղաքացիներն ու պարեկները․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 2 ավտոմեքենայի, որոնցից մեկն էլ բախվել է այլ ավտոմեքենայի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գևորգ Մնացականյանի գլխավորութամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Հովհաննես Սիմոնյան,և ես 3րդ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գևորգ Մնացականյան։ պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունը և քննչական բաժինը պարզում են վթարի մասնակից Ford Trasit-ի և ավտոբուսի, ինչպես նաև կայանված, սակայն վթարված ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60711 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ