211652_close_icon
views-count26772 դիտում article-date 15:31 31-05-2015

Երևանում բախվել են ՊՆ մեքենան և Գավառից դպրոցականներ տեղափոխող ПАЗ -ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են ПАЗ մակնիշի 31 ԼՍ 608 համարանիշի և Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Daewoo մակնիշի ՊՆ 0319 Մ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ПАЗ ավտոբուսով Երևան էին ժամանել Գավառ քաղաքի դպրոցականները՝ էքսկուրսիայի մասնակցելու նպատակով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր