211652_close_icon
views-count744 դիտում article-date 14:32 28-05-2015

Ուկրաինան արգելափակում է դեպի Ղրիմ բեռնահոսքերը

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Ուկրաինան արգելափակում է դեպի Ղրիմ բեռնահոսքերը և հակաքայլեր է ձեռնարկում երկրների միջև Ղրիմի անցակետերով տրանսսահմանային հաղորդակցության դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության Ծառայության (ԴԱԾ) առաջին փոխտնօրեն, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովը, ով ղեկավարում է գերատեսչության սահամանային ծառայությունը: «Ցամաքում և ծովում արգելափակվում են առևտրա-բեռնային հոսքերը: Փորձեր են ձեռնարկվում Ղրիմի թերակղզում տեղակայված նավահանգիստներում ձևակերպված ռուսաստանյան և արտերկրյա նավերի նավապետերին ձերբակալելու և ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - նշել է Կուլիշովը: Գեներալը նաև նշել է, որ ուկրաինական իշխանությունները չեն ճանաչում Ղրիմի հանրապետության և Սևաստոպոլի անձնագրայի-վիզային հաստատությունների կողմից տրված՝ Ռուսաստանի քաղաքացիներին արտերկրյա անձնագրերը:

Նմանատիպ նյութեր