2258 դիտում
13:21 10-09-2020
Ուկրաինան ռուսական 65 ինքնաթիռների վրա կալանք է դրել՝ դեպի Ղրիմ թռիչքներ կատարելու պատճառով
Ուկրաինական դատարանը հեռակա կարգով կալանք է դրել ռուսական 65 ուղևորատար ինքնաթիռի վրա, որոնք «ապօրինի թռիչքներ են կատարել Ռուսաստանի կողմից շրջափակված Ղրիմի տարածք»:
Այս մասին տեղեկացնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/09/ukrainskiy-sud-arestoval-65-rossiyskih-samoletov-za-polety-v-krym?fbclid=IwAR39NpHpK4ePiS0Met2C67uJJcn3nyDloByq9ioly-dwbvPFqDIsm3pjqTo]eadaily.com[/url] կայքը` հղում տալով Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազության մամուլի ծառայությանը:
«Ինքնավար Հանրապետության դատախազության միջնորդությամբ կալանք է դրվել շրջափակված թերակղզու մուտքի և ելքի կարգը խախտած 65 ինքնաթիռի վրա: Հաստատվել է շուրջ 40 ռուսական ավիաընկերություն, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի գրավյալ թերակղզի ՝ խախտելով թռիչքների միջազգային կանոնները և ուկրաինական օրենսդրությունը»,-ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը հիշեցրել է, որ 2014-ի մարտից Ուկրաինան փակել է օդային տարածքը «շրջափակված» թերակղզում «թռիչքների անվտանգության վերահսկողություն իրականացնելու» անկարողության պատճառով:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
22:50 30-07-2019
Ուկրաինայում դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի վրա
966 դիտում
14:32 28-05-2015
Ուկրաինան արգելափակում է դեպի Ղրիմ բեռնահոսքերը
1704 դիտում
15:31 26-11-2014
Ուկրաինան հայտնում է Ղրիմ ռուսական 14 նորագույն կործանիչներ ուղարկելու մասին
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին