Ուկրաինան 50 տոկոսով նվազեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումները Ղրիմ
Ուկրաինան 50 տոկոսով նվազեցրել է Ղրիմ մատակարարվող Էլեկտրաէներգիայի ծավալը։ Այս մասին հայտնել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը։
Ըստ նրա խոսքերի, Ղիրիմին Ուկրաինայի հետ 3 բարձրավոլտ էլեկտրահաղորդալարեր են կապում։
Էլեկտրասնուցման հզորության նվազման հետևանքով թերակղզում հովհարային անջատումներ են գրանցվել։
«Ներկայումս Ղրմի շուրջ 30 տոկոսը հոսանքազրկված է։ Եթե 50 տոկոսը նույնպես անջատվի, ապա իրադրությունն ավելի կբարդանա»,֊ հայտնել է փոխվարչապետը նշելով, որ պետությունը պատրաստ է եղել նման դեպքերի զարգացման։