211652_close_icon
views-count3230 դիտում article-date 11:48 28-05-2015

Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոնն ու Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայրը պաշտոնապես հայտարարվեց կին

1976թ. օլիմպիական խաղերի չեմպիոն, տասնամարտիկ Բրյուս Ջաները այժմ պաշտոնապես համարվում է կին: Մոտ երեք շաբաթ առաջ 65-ամյա մարզիկը սեռը փոխելու համար ութժամյա վիրահատության է ենթարկվել և շատ գոհ է մնացել արդյունքներից: «Բրյուսը այլեւս պաշտոնապես կին է համարվում: Երեխաները նրան երբեք այդքան երջանիկ չեն տեսել», գրել է The Independent-ը: Ապրիլին Ջաները ABC-ի հեռուսշոուներից մեկին մասնակցել էր կանացի հագուստով և հայտարարել, որ միշտ իրեն կին է զգացել: Նույնիսկ 1976թ. օլիմպիական խաղերում, որտեղ նա համաշխարհային ռեկորդ էր սահմանել: Բրյուսը պատմել է, որ մանկությունից սեռի հետ կապված հոգեբանական խնդիրներ է ունեցել, սակայն այլևս չի ցանկանում կեղծիքի մեջ ապրել: Հիշեցնենք, որ Ջաները եղել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոր ամուսին, սակայն 2014-ին նրանք բաժանվել են: «Տղամարդ» տարիներին Ջաները երեք անգամ է ամուսնացել, ունի վեց զավակ, ևս չորսին որդեգրել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր