211652_close_icon
views-count4299 դիտում article-date 10:48 28-05-2015

ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությունը. Ժողովուրդ

«Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Հայաստանի ողջ իշխանական համակարգն է սնվում՝ մեծ ու փոքր պաշտոնյաներով վաղուց հայտնի իրողություն է: Սակայն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման շուրջ բարձրացած վերջին աղմուկն իր հետ նորանոր բացահայտումներ է բերում: «Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությանը: Այս ընկերությունը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ այս ընկերության սեփականատեր և տնօրեն Գեղամ Կարապետյանը, ոչ ավել և ոչ պակաս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարազատ «բաջանաղն» է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր