211652_close_icon
views-count66268 դիտում article-date 14:01 27-05-2015

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացիներն ու փրկարարները «Փարվանա» ռեստորանի մոտ՝ Հրազդան գետից դուրս են բերել երեխայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները, փրկարարները, «Փարվանա» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության 02 բրիգադը «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ՝ Հրազդան գետից դուրս բերեցին 14-16 տարեկան տղայի դի: Այս պահին ժամանել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխայի անուն-ազգանունը Գևորգ Թորոսյան է, ով Հրազդան կիրճ էր եկել իր ընկերների հետ: Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանեն քննիչները: Արդեն դեպքի վայր են ժամանել քննիչները՝ Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր