211652_close_icon
views-count938 դիտում article-date 13:01 24-05-2015

Պալմիրայի զավթումն ահաբեկչություն է. ՄԱԿ-ի ԱԽ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի գրավումը ահաբեկչական ակտ է ճանաչել: «ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները դատապարտում են իսլամիստների բարբարոսությունները, այդ թվում՝ Պալմիրայի զավթումը: Զինյալներին կոչ ենք անում խաղաղ բնակիչներին թույլ տալ լքել քաղաքը»,-ասվում է ԱԽ համապատասխան փաստաթղթի մեջ: Կառույցի ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնել, որ հնագույն քաղաքի մնացորդները ոչնչացման վտանգի տակ են: Հիշեցնենք, որ դրանք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Նմանատիպ նյութեր