211652_close_icon
views-count1594 դիտում article-date 15:48 23-05-2015

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառման. լուսանկարներ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում: Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛ բերկրանքով, թե՛ հրաժեշտի ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով ու մարտահրավերներով: Հրաժեշտի ծանրություն, քանզի լսում եք ձեր պատանեկան անաղարտ երազանքների ու հույզերի վերջին զանգը, հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին: Այս պահը հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ՝ ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել կյանքի հաջորդ փուլի շեմին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր