211652_close_icon
views-count412 դիտում article-date 12:31 05-05-2015

Սպիտակ տան համար կպայքարեն հանրապետական կուսակցության ևս 2 անդամ

Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության ևս 2 անդամ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն են հայտնել: Նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը երեկ պաշտոնապես հայտարարել է նախընտրական քարոզարշավ սկսելու մասին: Նա հայտնի է դարձել 1987թ-ին, երբ վիրահատել է ծոծրակով սերտաճած սիամական երկվորյակների: Երեկ պաշտոնապես նախընտրական քարոզարշավ է սկսել նաև HP կորպորացիայի նախկին ղեկավար Քարլի Ֆիորինան: Նա կարծում է, որ լավ թեկնածու է, քանի որ լավ է հասկանում տնտեսությունից: Նա կողմ է հարկային դաշտի պարզեցմանը, դեմ` աբորտներին և միասեռ ամուսնություններին: Սպիտակ տան համար պայքարում հանրապետական ամենահավանական թեկնածուներից մեկը` Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը առաջադրվելու մասին պաշտոնապես չի հայտարարել:

Նմանատիպ նյութեր