211652_close_icon
views-count7178 դիտում article-date 10:59 27-04-2015

29-ամյա վարորդը Ախթալա քաղաքում Hyundai Accord-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Բաղդասարյանը Վրաստանի Հանրապետության սահման-Վանաձոր ավտոճանապարհահատվածի 26-րդ կմ հատվածում՝ Ախթալա քաղաքի կամրջի մոտ, իր վարած Hyundai Accord մակնիշի P 062 XK 26 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 55-ամյա Հակոբ Փիլիպոսյանը, 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գոհար Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Դ. Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր