211652_close_icon
views-count12386 դիտում article-date 12:12 25-04-2015

Արևաշատում ազգականին հյուր գնացած և ինքնասպան եղած 55-ամյա Նազիկը շատ ծանր է տարել որդու և հարսի բաժանումը և ոչ միայն

Արևաշատ գյուղում ազգականի տանը ինքնասպանություն գործած Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Նազիկ Սողոյանը շատ ծանր է տարել, որ տղան եւ հարսը բաժանվել են ու միշտ մտածմունքների մեջ է եղել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւաշատի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը: Նա նշեց, որ բոլորը կարծում են, թե նաեւ դա է նման քայլի պատճառ հանդիսացել, բացի այդ, գլխացավեր է ունեցել, իսկ ապրիլի 24-ին ընդհանուր տրամադրվածությունը հավանաբար եւս ներգործություն է ունեցել: Մահացածի տղաները Վրաստանում են ապրում եւ դեռ պարզ չէ՝ նրան կհուղարկավորեն այստե՞ղ, թե՞ կտանեն Վրաստան: Ի դեպ, տան տերերը, որտեղ ինքնասպանություն էր գործել Ն. սողոյանը, այդ օրը թոռ են ունեցել եւ նրանց՝ հիվանդանոց գնալուց հետո է դիմել այդ քայլին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/24/50755/]ֆոտոլրագրող Գ. Շամշյանը[/url], ապրիլի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Արևաշատ գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված: Նշված գյուղ էին ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Հայկ Քյասիմյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր 55-ամյա Նազիկ Սողոյանի դին՝ կախված վիճակում: Ըստ ֆոտլրագրողի տեղեկությունների՝ Ն. Սողոյանը Վրաստանի քաղաքացի է և այդ օրը եկել էր նշված գյուղի Սասունցի Դավիթի փողոցի թիվ 5 տուն և ընտանիքի անդամները ինչ-որ տեղ մեկնելուց հետո վերադարձել էին ու կնոջը հայտնաբերել կախված: Թե ինչն է եղել այդ քայլին դիմելու պատճառը՝ հայտնի չէ: Եվ տան տերերն էին անակնկալի եկել, և հարևանները: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել նաև Արևաշատ գյուղի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաեւ, որ օպերատիվ-քննչական խումբը մահացածի մոտ հայտնաբերել էր երկտող, որտեղ մասնավորապես գրված է եղել. «Իմ կատարած այս քայլի մեջ ոչ ոքի չմեղադրել»:

Նմանատիպ նյութեր