211652_close_icon
views-count28244 դիտում article-date 17:33 15-04-2015

ԵԱՀԿ դեսպանն ու նախկին նախարարը չկարողացան գրավել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանած դարպասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության կրթահամալիրում բացվեց մինի ֆուտբոլային դաշտ, որի բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարմիր ժապավենը կտրելուց հետո Վլադիմիր Գասպարյանը հանդես եկավ որպես դարպասապահ, իսկ դեսպան Անդրեյ Սորոկինն ու ներքին գործերի նախկին նախարար Կառլոս Ղազարյանը փորձեցին գրավել ոստիկանապետի պաշտպանած դարպասը, սակայն՝ ապարդյուն: Նրանք համոզվեցին, որ ոստիկանության դարպասը անառիկ է: Ի դեպ մինի ֆուտբոլային դաշտը չի զիջում Եվրոպական շատ երկրներում գոյություն ունեցող մինի ֆուտբոլային դաշտերին, իսկ հավաքվածներն էլ կատակում էին, որ այն տեսնելուց հետո Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երևի բարի նախանձ կդրսևորի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր