211652_close_icon
views-count68665 դիտում article-date 18:07 02-04-2015

Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները չհասցրեցին կանխել երիտասարդ տղայի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարան կենտրոնի պետ Արկադի Ավագյանը՝ ՃՈ աշխատակիցների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի տակ ոստիկանները հայտնաբերել են 30-35 տարեկան երիտասարդ տղայի դի: Այս պահին Մալաթիայի փոխոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը կենտրոնի ոստիկանության իրենց գործընկերների հետ պարզում են, թե քննչական որ բաժնի քննիչներն են ժամանելու դեպքի վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի հատակագծի համաձայն՝ նշված հատվածը պատկանում է Կենտրոն վարչական շրջանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տևել: Կամրջի մոտ բնակվողները ֆոտոլրագրողին ասում էին, որ ծառայություն կատարող նույն ոստիկանները մեկ տասնյակից ավելի մարդկանց են փրկել, սակայն այսօր չեն կարողացել, քանի որ վայրկյաններ է տևել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: *** 18: 40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց. պարզվեց, որ դեպքի վերաբերյալ քննությունը վարելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժինը, քանի որ տեղի ունեցած դեպքը Կենտրոնի վարչական տարածքում է եղել: *** 03/04/2015 09:10 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Ս.ն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր