211652_close_icon
views-count1943 դիտում article-date 18:47 30-03-2015

Հովհաննես Մալխասյան՝ անվանի գրող և հրապարակախոս. տեսանյութ

«Ռադիոլսողները երևի չգիտեն, որ աշխարհի ամենագեղեցիկ գյուղը Սուլդան է, որտեղ կա երեք լիճ` Կանաչ գոլ, Գեշ գոլ և Ճլուտ գոլ: Ասում են, որ ճահճոտ այս լիճը` Ճլուտ գոլը, դեռ ուրարտական ժամանակներից խոսում է, գիշերները ձայներ է արձակում…», - այսպես բնորոշեց Ջավախքի իր հայրենի Սուլդա գյուղը Ալբերտ Իսոյանը` խոսելով նույն գյուղի ծնունդ, մեծատաղանդ գրող, հրապարակախոս, մանկավարժ հասարակական-մշակութային գործիչ Հովհաննես Մալխասյանի (1866, Ախալքալաքի շրջան, գյուղ Սուլդա -1931, Երևան) կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Հովհաննես Մալխասյանի թողած տպագիր և անտիպ հոգևոր ժառանգության, հայկական հարցի բարձրաձայնման առաջարկով ռուս մեծ գրող Լև Տոլստոյի հետ մեծ գործչի հանդիպումների, Ջավախքի Սուլդա գյուղում նրա կառուցած դպրոցի ու այլևայլ հարցերի մասին զրուցում ենք «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, մշակութային-հասարակական գործիչ Ալբերտ Իսոյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր