211652_close_icon
views-count1500 դիտում article-date 19:52 30-03-2015

Խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց

Մարտի 28-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին և 1991 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին: Խուզարկությամբ Անդրանիկ Պ.-ի մոտից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Սասուն Ա.-ի և Անդրանիկ Պ.-ի նկատմամբ նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր