211652_close_icon
views-count4451 դիտում article-date 10:59 28-03-2015

Ներսիկ Նազարյանի որդուն պարտատերերը չեն «գտնու՞մ». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ թերթը էլեկտրոնային նամակ է ստացել, որի հեղինակը (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) հայտնում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, իրեն 3 միլիոն 400 հազար դրամ է պարտք, բայց նրան ոչ մի կերպ չեն կարողանում «գտնել»: Ըստ նամակի հեղինակի՝ Նազարյաններին պատկանող ընկերությունների գրասենյակները բոլորը փակ են, հեռախոսներն էլ՝ անջատված: Երեկ թերթին հաջողվել է կապ հաստատել Արմեն Նազարյանի հետ` պարզելու համար, թե ինչու պարտատերերը չեն կարողանում իր հետ կապ հաստատել, որ ստիպված լրատվամիջոցների աջակցությանն են դիմում: Նա հայտնել է. «Ես հենց հիմա գրասենյակում նստած եմ ու վերջին մատակարարին նոր եմ ճանապարհել: Այսօր 20 մատակարարի հետ եմ հանդիպել: Նույն գրասենյակում նստած եմ, ով ուզում է ինձ տեսնել, հերթագրվում են, հանդիպում ենք ու զրուցում ենք: Մեր գրասենյակը Մերգելյան փողոցի վրա է, ու ես փորձում եմ բոլոր հարցերը հարթել»,- վստահեցրել է Արմեն Նազարյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր