Ներսիկ Նազարյանի և Աղվան Հովսեփյանի որդիները տեղավորվում են ԱՄՆ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երևանի փրկարար ծառայության պետ Ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տևական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել։
Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը։ Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես և ներդրման ոլորտ է փնտրել հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]