211652_close_icon
views-count10200 դիտում article-date 09:57 26-02-2015

Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը: Մասնավորապես՝ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը բավականին անմխիթար վիճակում է, իսկ Սարյանի փողոցի վրա գտնվող մասնաճյուղն արդեն փակվել է: Ըստ հավաստի տեղեկությունների, Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ: Հիշեցնենք՝ նա դեռ հոր պաշտոնավարման ժամանակ ամուսնացավ մոսկվաբնակ հայ մեծահարուստի դստեր հետ, ով ինչպես գրվեց նաև մամուլում, ԱՄՆ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ առանձնատուն, որի հարևանությամբ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի և Շերլին Սարգսյանի ավելի շքեղ առանձնատները: Թերևս հենց այդ առանձնատանն էլ կապրի կրտսեր Նազարյանն իր ընտանիքով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր