211652_close_icon
views-count1860 դիտում article-date 09:53 28-03-2015

Չարիքը մի խաղ է, որտեղ չեն կարող լինել հաղթողներ, պարտվելու են հավասարապես բոլորը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ինչ-որ մի տխուր կամ անհամ մարդ (Մարքսից առաջ) ասել է, որ կյանքը պայքար է, և մենք առանց մտածելու կրկնում ենք այդ հուսահատ պնդումը: Անձամբ ինձ համար կյանքը ծառայություն է՝ հաճույք պատճառող պարտականությունների կամավոր կատարում, իսկ քո դավանած գաղափարների, սկզբունքների իրագործումը շատ ավելի կարևոր է, քան այն գնահատականները, որոնք կողքից հնչելու են: Բուդդան ասել է՝ իմաստուն մարդիկ, որոնք անտարբեր են գովասանքի և հայհոյանքի հանդեպ, նման են ժայռի: Որևէ մեկը կարող է ինձ ցավ պատճառել միայն այն դեպքում, երբ ես հակված կլինեմ ցավ զգալու: Եվ եթե այդ «մեկը» զգա, որ կարողանում է ինձ խոցել, նա, բնականաբար, կշարունակի խփել նույն կետին: Սակայն եթե նա հասկանա. որ ես բացարձակապես անտարբեր եմ նրա կարծիքի հանդեպ, ինչո՞ւ նա պետք է իրեն նեղություն տա նոր հերյուրանքներ կամ վիրավորանքներ մոգոնելու: Ես չեմ նեղացնում ոչ մեկին, ինձ ոչ ոք չի նեղացնում՝ «պատերազմի» պատմառներն ինքնին վերանում են: Խոցված ինքնասիրությունն է դրդում մարդկանց ատելությամբ պատասխանել ատելությանը, չարությամբ՝ չարությանը, վիրավորանքով՝ վիրավորանքին: Այդպիսով չարիքը կրկնապատկվում է, եռապատկվում է, բազմապատկվում ՝ դա մի խաղ է, որտեղ չեն կարող լինել հաղթողներ: Պարտվելու են հավասարապես բոլորը: Շատ հավանական է, որ ամեն մի կողմի ներկայացուցիչը գնա իր «թիմային միջավայր», գլուխ գովի, թե՝ «ինչ լավ եմ դրան շշուռել», կամ հաշվետվություն ներկայացնի իր վերադասին կատարված «քլնգողական» աշխատանքի մասին: Բայց դրանք մանր ու ժամանակավոր հաճույքներ են, որոնք ոչինչ են այն թունավորված օդի համեմատ, որը մարդիկ ստիպված են ամեն օր շնչել»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր