211652_close_icon
views-count158682 դիտում article-date 23:36 09-03-2015

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. հայրը չի հասցրել Դավիթաշենի կամրջի վրա կանխել իր որդու ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշեն կամրջի վրա էլ այս պահին Դավիթաշենի ոստիկանները փորձում են օգնություն ցուցաբերել մի տղամարդու, ով, ըստ տեղեկությունների՝ ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին և անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում փրկարարները, որպեսզի դին կարողանան դուրս բերել: Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանելու քննիչները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ տղայի անունը Սուրեն Հովհաննիսյան է, սակայն ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր