211652_close_icon
views-count110871 դիտում article-date 21:58 08-03-2015

Ոստիկանները հետապնդելով բռնել են Երևանում օրերս աղմկահարույց կրակոցների գործով կասկածյալին. նա դիմել էր փախուստի՝ ճանապարհին կոտրելով մի քանի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ Նաիրի Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ 15 փողոցի 14 տան բնակիչ, 36-ամյա Բագրատ Թումանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վերջինս նախկինում եղել է դատապարտված՝ ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի հատկանիշներով, իսկ նրա նկատմամբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, քանի որ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 34-104 և 258.235 հոդվածների հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է, որ Բ. Թումանյանը կասկածվում է կենցաղային հարցերի շուրջ փետրվարի 6-ին Քանաքեռ 15 փողոցի Հայբիզնեսբանկի հարևանությամբ 2 հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գիշերը Քանաքեռի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել, որ նա Volkswagen մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների խաչմերուկում և, գնալով այնտեղ՝ ոստիկանները համոզվել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը ճիշտ է և որպեսզի խուճապ չառաջանա և կասկածյալը չդիմի փախուստի՝ կարմիր լույսի տակ փորձել են նրան վնասազերծել, սակայն հավանաբար, «նրա դաբրոյով», Volkswagen-ի վարորդը կարմիր լույսի տակով դիմել է փախուստի՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ, սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝ «գողի ու ..օրը 40 օր» է. Նաիրի Զարյան փողոցում նա բռնվում է ոստիկանների կողմից և տեղափոխվում Նուբարաշենի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/10/42622/]ավելի վաղ տեղեկացրել էինք[/url], Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, համատեղ գործողություններով պարզել էին փետրվարի 6-ին Երևանում 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հիմնական կասկածյալը Քանաքեռ 15 փողոցի 14 տան բնակիչ, 36-ամյա Բագրատ Թումանյանն է, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Թումանյանը նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր.օր-ի 113-րդ հոդվածի հատկանիշներով: Քննչական բաժինը դիմել էր Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և կայացրել էր որոշում՝ Բ. Թումայանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, և երբ նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցով, իբրև տեղի է ունեցել ճանապարհ չզիջելու պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Ըստ ֆոտոլրագրողի՝ պատճառը մինչև կրակոցների օրը՝ 10 օր առաջ կենցաղային հարցերի շուրջ խանութում աշխատողներին տուն թողնել-չթողնելու հարցով խոսակցություններ են տեղի ունեցել և այդ ժամանակ այն ավարտվել էր միմյանց նկատմամբ հայհոյանքներ տալով, և միայն փետրվարի 6-ին «Մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող վեճը վերածվել էր ծեծկռուտքի, իսկ հետո ավարտվել էր կրակոցով: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր