211652_close_icon
views-count1025 դիտում article-date 13:18 02-03-2015

Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

1974 թ. ծնված Մուշեղ Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի 7 և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Հայկազ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Նորիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր