12315 դիտում
19:06 01-03-2015
Միջադեպ՝ դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև
Փետրվարի 23-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ վիրահատությունից 3 օր անց ամուսնուն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հետվիրահատական փուլն այնտեղ անցնելու:
Նրան ԴՀ ՔԿՀ են տեղափոխել ՔԿ վարչության բարձրաստիճան ծառայողներ, ովքեր նախքան ՔԿՀ գնալը, օրինական կարգով խուզարկություն են իրականացրել:
Արդյունքում Արտակ Հակոբյանի մոտ անօրինական որևէ իր չի հայտնաբերվել: Քրեակատարողական հիմնարկում օրվա հերթապահ պատասխանատուի օգնական, արդարադատության ավագ լեյտենանտ Աշոտ Մալոյան ՔԿՎ մյուս աշխատակիցների ներկայությամբ կրկին խուզարկել է դատապարտյալին. արդյունքը նույնն է եղել:
Կ. Հակոբյանի խոսքով՝ խուզարկության ժամանակ ներկա է գտնվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Թունյանը: «Թունյանը ներս ու դուրս է արել: Հետո հերթապահի օգնականին հարցրել է՝ խուզարկե՞լ է ամուսնուս, թե ոչ, նա պատասխանել է, որ խուզարկել է:
Հետո Թունյան Սամվելը հեռախոս է գցել ամուսնուս սպորտային համազգեստի գրպանը ու հարցրել, թե էս ի՞նչ հեռախոս է գրպանումդ: Ամուսինս զարմացել է, թե՝ ի՞նչ հեռախոս: Ապա զայրացել ու հեռախոսով հարվածել է գետնին:
Այնտեղ նաև երկաթի սղոց է եղել, ամուսինս զայրույթից փորձել է ինքնավնասում անել, բարեբախտաբար, հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է կանխել դա: Ամուսնուս խուզարկողներն էլ են բարձրաձայնել, որ նրա մոտ անթույլատրելի որևէ իր չի հայտնաբերվել, այդ թվում՝ բջջային հեռախոս»,- պատմեց դատապարտյալի կինը:
Կ. Հակոբյանի փոխանցմամբ, Սամվել Թունյանը հենց այն մարդն է, ով 2012 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մի քանի այլ աշխատակիցների հետ ծեծի էին ենթարկել ամուսնուն:
Այս գործով, սակայն, քրեական գործ չի հարուցվել, քանի որ հետագայում դատապարտյալը չի բողոքել: Դատապարտյալի կինը հայտնեց նաև, որ եթե դեպքի առթիվ քրեական գործ չհարուցվի, ամուսինը՝ չնայած նոր վիրահատված լինելու հանգամանքին, պատրաստվում է անժամկետ հացադուլ և ջրադուլ հայտարարել:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
20:55 26-11-2015
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի տարածքից դատապարտյալի կողմից իրականացված խարդախության շուրջ 40 դրվագ
2170 դիտում
20:12 20-01-2017
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն է գործադրվել
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»