211652_close_icon
views-count2179 դիտում article-date 17:59 28-02-2015

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1993 թ. ծնված Վահրամ Բ.-ի գրպանից հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Վահրամ Բ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր