49981 դիտում
20:19 24-02-2015
Կիևյան կամրջից ինքնասպան եղած 20-ամյա երիտասարդը սովորում էր կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ երեկ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից փրկարարների կողմից դուրս բերված մահացած երիտասարդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Վ. Հ.-ն է, ով սովորում էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում:
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/23/44101/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Տարածքային կառավարման և ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի փրկարարները՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, գետից ճոպանի միջոցով դուրս էին բերել 20-25 տարեկան երիտասարդ տղայի դին:
Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական վարչության քննիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15499 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35750 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց