2123 դիտում
12:35 29-07-2021
Դադարեցվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը. այնտեղ սովորում է 4 ուսանող
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դադարեցնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ:
Գորիսում ինստիտուտի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ: Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Ներկայումս Մասնաճյուղում սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվում էր հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:
Ինստիտուտի ֆինանսական հնարավորություններ բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանական կայունությունը ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին (2013-2014 ուս. տարում սովորում էր 20 պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող և 5 վճարովի սովորող, 2017-2018 ուս. տարում մասնաճյուղն ավարտել է 9 անվճար՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող, 2018-2019 ուս.տարում՝ 4 անվճար և 5 վճարովի սովորող):
Իր գործունեությունը 2015 թվականից մինչև 2020 թվականը ծավալել է Գորիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Շառլ Անձնավուրի անվան երաժշտական դպրոցի շենքից հատկացված տարածքում: Այդ ժամկետը լրանալուց հետո դասապրոցեսը կազմակերպվում է Գորիս քաղաքի թատրոնի շենքում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ