211652_close_icon
views-count22305 դիտում article-date 15:05 07-02-2015

Կրակոց՝ Երևանում. ԱԺ նախկին պատգամավորի որդին ձերբակալվել է

Երեկ՝ փետրվարի 6-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Պռոշյան փողոցի 2 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հասցեի բնակիչ, 67-ամյա Հովսեփ Մարգարյանի և Երևանի բնակիչ, 47-ամյա Մհեր Պետրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պետրոսյանը մի քանի անգամ հարվածել է Հ. Մարգարյանի դեմքին, այնուհետև իր մոտ եղած «ԻԺ-71» տիպի BAP-7526 ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ինչի հեըևանքով վերջինս գլխի շրջանում ստացել է վնասվածք: Նշված վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել են նշված ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից 1-ը եղել է փողի՝ իսկ 2-ը՝ պահունակի մեջ: Քննիչի կողմից ատրճանակն առգրավվել է և ուղակվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը ժամը 22:40-ի սահմաններում Մ. Պետրոսյանը ով Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, մեղայականով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է շինարարական գործունեության մեջ Մ. Պետրոսյանի և Հ. Մարգարյանի միջև անհամաձայնությունը, քանի որ Հ. Մարգարյանը զբաղվում է շինարարական բիզնեսով:

Նմանատիպ նյութեր