211652_close_icon
views-count34144 դիտում article-date 20:43 31-01-2015

Երևանում թաղման մեջ օգտագործվող Cadillac-ը բախվել է հայտնի գործարարի Bentley-ին

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 41 տան բնակիչ 49-ամյա Համազասպ Հակոբյանը իր վարած Cadillac մակնիշի 24 SO 954 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ բախվել է Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի 13 տան բնակիչ՝ 30-ամյա Արման Անթանեսյանի վարած Bentley մակնիշի 01 CC 015 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հովհաննես Սարգսյանի կողմից առանց վարչական վարույթի նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Bentley-ն պատկանում է հայտնի գործարարներից մեկին, ում տվյալները [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է ճշտել: Իսկ Cadillac-ը օգտագործվում է թաղման արարողությունների ժամանակ դի տեղափոխելու նպատակով:

Նմանատիպ նյութեր