211652_close_icon
views-count3281 դիտում article-date 13:59 28-01-2015

Հայտնաբերվել է մոլորակների համակարգ, որ 2 անգամ հին է Արեգակնայինից

Լրատվամիջոցները հայտնել են, որ Astrophysical Journal թերթը հրապարակել է աստղագետների միջազգային թիմի հայտարարությունը, ըստ որի, նրանք մի համակարգ են հայտնաբերել Տիեզերքում, որ կազմված է 5 քարքարոտ մոլորակներից, որոնց տարիքը 2 անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի տարիքը: Գիտնականները հայտնել են, որ այդ համակարգը 11.2 միլիարդ տարեկան է, այնինչ Արեգակնային համակարգի տարիքն ընդհամենը 4.5 միլիարդ է: Այդ համակարգը գտնվում է Երկիր մոլորակից 117 լուսային տարի հեռավորության վրա: Ըստ աստղագետների՝ այս բացահայտումը ցույց է տալիս, որ Երկիր մոլորակի նման մարմիններ Տիեզերքում կազմավորվել են «բավականին վաղուց» և դրանով կարելի է հաստատել այն փաստը, որ «հնագույն կյանքը մեր գալակտիկայում գոյություն է ունեցել»:

Նմանատիպ նյութեր