211652_close_icon
views-count2693 դիտում article-date 12:22 28-01-2015

Եվրամիությունը 13 մլն եվրոյի չափով տրանշ է հատկացրել Վրաստանին

Եվրահանձնաժողովը Վրաստանին է հատկացրել 13 մլն եվրոյի չափով տրանշ, հայտնում է Georgia Online-ը: Հատկացումը կատարվել է Վրաստանին տրամադրվելիք 46 մլն եվրոյի չափով մակրոտնտեսական օգնության ծրագրի շրջանակում, որի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2013 թվականին: Վրաստանում ԵՄ-ի գրասենյակում հայտնել են, որ տրանշը ներառում է 10 մլն եվրո վարկ, որը կտրամադրվի մոտ ժամանակներս: Երկրորդ՝ 23 մլն եվրոյի չափով տրանշը, որը կհատկացվի 10 մլն եվրո գրանտի և 13 մլն եվրո վարկի տեսքով, ծրագրվում է հատկացնել ընթացիկ տարվա կեսին:

Նմանատիպ նյութեր