211652_close_icon
views-count3141 դիտում article-date 12:09 27-01-2015

Յուրա Մովսիսյանը մերժել է MLS-ը ներկայացնող ակումբի առաջարկը

MLS-ը (ԱՄՆ-ի ֆուտբոլի բարձրագույն լիգա) ներկայացնող ակումբներից մեկը փորձել է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանին, սակայն համապատասխան առաջարկը մերժվել է ֆուտբոլիստի կողմից, հայտնում է Global Premier Mgmt-ը: Թե ո՞ր ակումբն է առաջարկ արել, չի նշվում: Ընդ որում նշվում է, որ խոսքը չի գնում «Չիկագո Ֆայր»-ի մասին, որը ըստ ռուսական լրատվամիջոցների իբրև կապ էր հաստատել հայ խաղացողի հետ: «Չիկագո Ֆայր»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը MLS-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ առաջին անգամ է լսում Մովսիսյանի տեղափոխության տարբերակի մասին: Հիշեցնենք, որ Մովսիսյանը MLS-ում հանդես է եկել 2006-2009 թթ ընկած ժամանակահատվածում և պաշտպանել է «Կանզաս Սիթի»-ի, «Ռեալ Սոլթ -Լեյք» ակումբների գույները:

Նմանատիպ նյութեր