211652_close_icon
views-count1061 դիտում article-date 10:55 27-01-2015

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենսացիոն համաձայնագրեր են քննարկվելու. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր: Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»: Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր: Մեկ այլ համաձայնագիր կոչվում է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածության արձակված օբյեկտների վերադարձի մասին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր