211652_close_icon
views-count757 դիտում article-date 10:19 27-01-2015

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ է հայտարարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ է հայտարարել: Ըստ այդմ, գլխավոր տնօրենի թափուր պաշտոններ են առաջացել «Նաիրիտ-2» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում: «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մրցույթը կկայանա այս տարվա մարտի 18-ին, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենինը՝ մարտի 20-ին։ Ի դեպ՝ նախորդ տարվա հուլիսի 24-ին Կառավարության որոշմամբ՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը հանձնման-ընդունման ակտով հանձնվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր