211652_close_icon
views-count40430 դիտում article-date 15:14 26-12-2014

Արտակարգ իրավիճակ՝ 15 թաղամասի «Սերվիսի խաչմերուկում». կողաշրջվել է կալանավորին տեղափոխող «Վիլիսը». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Suzuki մակնիշի 11 ՕՍ 794 համարանիշի և Уаз մակնիշի 018 ՈՍ 06 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը կողաշրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ օգնել են դուրս բերել նրանց ավտոմեքենաներից: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված Վիլիսը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, որով կալանավորի էին տեղափոխում: Կալանավորին ոստիկաններն օպերատիվորեն տեղափոխել են համապատասխան վայր: Այս պահին վթարի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Հարությունյանն ու նույն բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը: Նշված հատվածում երևեկությունը «աջաբ սանդալի» չվերածվելու համար ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն են ժամանել նաև ԱՊՊԱ-ի գործակալները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր