211652_close_icon
views-count609 դիտում article-date 16:33 22-12-2014

The St. Petersburg Times թերթը դադարեցնում է գործունեությունը

The St. Petersburg Times շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սայմոն Պատերսոնը հայտնել է, որ 2015թ-ի հունվարին թերթը չի թողարկվի տնտեսական խնդիրների պատճառով: Նա նաև ասել է, որ դա չի նշանակում, թե այն փակվելու է, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց շաբաթաթերթը կվերսկսի իր գործունեությունը: Ի դեպ՝ այն Սանկտ-Պետերբուրգի առաջին անգլալեզու թերթն է, որ լույս է տեսնում 1993թ-ից շաբաթական 20.000 օրինակով:

Նմանատիպ նյութեր