211652_close_icon
views-count1049 դիտում article-date 22:45 22-12-2014

Իսպանիայի արքայադուստրը կոռուպցիայի մեջ է մեղադրվում

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի քույրը` արքայադուստր Քրիստինան, դատարանի առջեւ կկանգնի` կոռուպցիայի կազմակերպման գործով: Սա առաջին դեպքն է, երբ Իսպանիայի թագավորի մերձավոր ազգականը դատարան է կանչվում` հանցագործության մեջ կասկածվելու համար: Գլխավոր կասկածյալը Քրիստինայի ամուսինն է` հանդբոլի օլիմպիական չեմպիոն Ինյաիկի Ուրդանհարինը: Ամուսինները, սակայն, հերքում են կոռուպցիոն գործողություններում իրենց մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր