211652_close_icon
views-count9781 դիտում article-date 18:40 21-12-2014

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու DAV մակնիշի բեռնատարները. վերջինը գլորվել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Անդրանիկ Աղբալյանի վարած КамАЗ 5511 մակնիշի 14 OԼ 290 համարանիշի և Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Թեմիր Բոլկվաձեի վարած DAV մակնիշի XF142 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով DAV մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ձորը: Վթարի հետևանքով DAV-ի վարորդ Թ. Բոլկվաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Ս. Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր