211652_close_icon
views-count7951 դիտում article-date 00:00 19-12-2014

«Բորուսիա»-ն` «Վոլֆսբուրգ»-ի «թակարդում». տեսանյութ

Ստանդարտ դիրքերի խաղարկումները ֆուտբոլի գլխավոր բաղկացուցիչ մասերից է: Յուրաքանչյուր ֆուտբոլային թիմ իր մարզումների ժամանակ մշակում է ստանդարտների խաղարկման իր տակտիկան: Կան թիմեր, որոնք առավել մեծ ուշադրություն են դարձնում վերոնշյալ խաղային բաղադրյալի վրա և իրենց մարտավարության մեջ մեծ նշանակություն են տալիս դրան: Բունդեսլիգայի 16-րդ տուրի՝ «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» (2:2) խաղի ընթացքում հյուրերը իրենց երկու գոլերն էլ խփեցին ստանդարտ դիրքերի գրագետ խաղարկումներից հետո: Առհասարակ ստանդարտ դիրքերի խաղարկումները համարվում են «Վոլֆսբուրգ»-ի գլխավոր խաղաքարտերից: Այն , որ «գայլերը» կարողնում են առավելագույնը քաղեն նմանատիպ խաղային իրավիճակներից, ևս մեկ անգամ կարելի էր համոզվել «Բորուսիա»-ի դեմ կայացած խաղում: Առաջին գոլը «Վոլֆսբուրգ»-ը խփեց տուգանայինի խորամանկ խաղարկումից հետո: Դե Բրույնեի հարվածից առաջ կենտրոնական պաշտպան Ռոբին Կնոխեն փակել էր մրցակցի դարպասապահ Միտչել Լանգերակի տեսադաշտը: Բելգիացին հարվածեց իր խաղընկերոջ ուղղությամբ, սակայն վերջին պահին գերմանացի պաշտպանը անմիջապես իջեցրեց գլուխը, իսկ Լանգերակը չհասցրեց նկատել հարվածի ուղղությունը, ինչի հետևանքով չկարողացավ ինչպես հարկն է արձագանքել հարվածին: Տվյալ դրվագում Դե Բրույնեն և Ռոբին Կնոխեն հիանալի ցուցադրեցին իրենց տնային աշխատանքը: Երկրորդ գոլը «Վոլֆսբուրգ»-ը նույնպես խփեց ստանդարտ դիրքից, սակայն այս անգամ անկյունայինի իրացումից հետո, որը նրանց փրկեց պարտությունից: Խաղավերջում եզրային պաշտպան, լայնակի փոխանցումների մեծ վարպետ Ռիկարդո Ռոդրիգեսը գնդակը հասցագրեց կենտրոնական պաշտպան Նալդոյին, ով գլխի անվրեպ հարվածով ձեռնունայն թողեց մրցակցի ավստրալացի դարպասապահին: Տվյալ դրվագում «գայլերը» «թակարդ» սարքեցին պաշտպանվող ֆուտբոլիստների համար: Տեսանյութը դիտելով կարող եք նկատել, որ մինչ անկյունայինի խաղարկումը կենտրոնական հարձակվող Բաստ Դոստը և Նալդոն այնպիսի դասավորությամբ էին դիրքավորվել տուգանային հրապարակի կենտրոնում, որ պաշտպանվող թիմի ֆուտբոլիստներ Մաթս Հյումելսը և Սեբաստյան Կեհլը չկարողացան կռահել «խորամանկ գայլերի» մտահաղացումը: Փոխանցումից անմիջապես հետո Նալդոն խաղընկերոջ թիկունքից դուրս եկավ հարվածային դիրք: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի հմտությամբ «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները ազատ տարածություն ստեղծեցին իրենց խաղընկերոջ համար: Իհարկե, սա անկյունայինի խաղարկման մշակված տարբերակ է, որտեղ հարձակվող թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր դերակատարությունը ունի և հստակ գիտի իր ֆունկցիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր