211652_close_icon
views-count1882 դիտում article-date 22:13 18-12-2014

Ճապոնիայում կրկին թռչնագրիպ է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավում գտնվող ֆերմաներից մեկում թռչնագրիպի պատճառով 4000 թռչուն է ոչնչացվել: Վարակված ֆերմայում թռչնագրիպ էր բռնկվել նաեւ մի քանի տարի առաջ, երբ ոչնչացվել էր մեկ միլիոն թռչուն: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ թռչունների ոչնչացման եւ ֆերմայի ախտահանման ծախսերը վերցնում են իրենց վրա: Ձեռնարկվում են կանարգելիչ միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու համար:

Նմանատիպ նյութեր